Գյումրեցի 75-ամյա Կիմա տատիկի տան դուռը խուզարկության ժամանակ ջարդեն․ իրավապաշտպանը տեսանյութ է հրապարակել
Իրավունք
19:48 09/04/2025
Հայաստան

Գյումրեցի 75-ամյա Կիմա տատիկի տան դուռը խուզարկության ժամանակ ջարդեն․ իրավապաշտպանը տեսանյութ է հրապարակել

Գյումրեցի 75-ամյա Կիմա տատիկի տան դուռը խուզարկության ժամանակ ջարդել են։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսանկարահանել է, թե ինչ պայմաններում է ապրում միայնակ  տարեց կինը։

Տեսանյութին կից Մելիքյանը գրել է․

««Տատիկների գործը» ինձ պատահած ամենածանր վարույթներից մեկն է։ Բարոյակա՛ն առումով՝ ամենածանր։ 10 օր է անցել՝ բայց, միևնույն է, ես ներքուստ հրաժարվում եմ «տեղավորվել» այդ գործի մեջ։ Այն ստեղծվել է՝ որպես նիկոլական քարոզչության գործիք «ընտրակաշառք»-ի կեղծ թեմայով, բայց վերածվել է նիկոլիզմի ողջ թշվառությունն ի ցույց դնող մի կանթեղի, «չի կարելի»-ների մասին մի կենդանի ուղեցույցի»:

Ավելի վաղ իրավապաշտպանը հիշեցրել էր,  որ Կիմա տատը ՉԻ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ընտրության ժամանակ փող վերցնելու կամ տալու մեջ։ Նա մեղադրվում է «որպես ընտրակաշառք»՝ ջրագիծը փորողի գումարը (15 հզր դրամ) տալու «խոստումն ընդունելու» մեջ։ Մեղքը կտրականապես չի ընդունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրեցի 75-ամյա Կիմա տատիկի տան դուռը խուզարկության ժամանակ ջարդեն․ իրավապաշտպանը տեսանյութ է հրապարակել